Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը ստորագրած կուսակցությունների ղեկավարները, ակտիվ անդամները կսկսեն իրազեկման ակցիաներ, որպեսզի մեր հանրությանը ներկայացնենք ալիեւյան սահմանադրության վտանգները». Նարեկ կարապետյան

Նոյեմբեր 08,2026 00:19 Share
Աջակցեք aravot.am-ին

Համախմբման կոչին արձագանքած ուժերի եւ հասարակական-քաղաքական այլ  գործիչների հետ հանդիպումից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ասաց.

«Մենք հավաքների շարք ենք սկսում մեր հանրության տարբեր ակտիվ գործիչների հետ։ Եվ ներկայացնում ենք մեր քայլերի հաջորդականությունը, մեր ծրագրերը։ Այսօր այն կուսակցությունները, որոնք արդեն իսկ ստորագրել են, միացել են ալիեւյան սահմանադրությանը դեմ գնալու պրոցեսին, կրկին ներկա են։

Մեզ նաեւ միանում է «Միասնության թեւերը»։ Եվ հետագայում պարոն Ասլանյանին, իրենց առաջնորդներին նույնպես կտեսնեք մեզ միացած։ Այսօր որոշում ներկայացրինք, որ վաղը ստորագրած կուսակցությունների ղեկավարները, ակտիվ անդամները կսկսեն իրազեկման ակցիաներ։ Ղեկավարները շատ կարեւոր են, ովքեր ազատության մեջ են իհարկե։ Իրազեկման ակցիաներ Երեւանով մեկ, որպեսզի մեր հանրությանը ներկայացնենք ալիեւյան սահմանադրության վտանգները։ Խոսենք մեր հանրության հետ մեր անկախության եւ մեր անկախության վերահաստատման մասին»։

Անդրադառնալով այն տեսակետին, որ արտաքին դերակատարները կոնսոլիդացիա ունեն Փաշինյանի իշխանության շուրջ եւ հնարավոր համարո՞ւմ է այս համախմբումով կոտրել դա՝ Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Մեր երկիրը ունի սահմանադրություն, մեր երկիրը անկախ երկիր է, ոչ ոք իրավունք չունի որոշի, թե ինչ սահմանադրություն մենք պետք է ունենանք։ Մենք մեր սահմանադրության պաշտպանն ենք, սահմանադրությունը մեր անկախության պաշտպանն է։ Անկախության հռչակագիրը մեր անկախության հիմքն է։ Եվ մեր ժողովրդի քաղաքական կուսակցությունների նշանակալի մասը արդեն այդ որոշումը կայացրել է»։

Երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների կալանավորման մասին Նարեկ Կարապետյանն ասաց. «Սամվել Կարապետյանի կալանքը եղավ այն ժամանակ, երբ բոլոր ուժերի հետ հանդիպման օրը նշանակված էր։ Այսինքն, դա միասնականության դեմ քայլ էր։ Մեր ղեկավարի վճռականությանը բոլորը տեղյակ են եւ մեր ուժն Ալիեւին տալու սահմանադրություն չունի։

«Մենք ստորագրել ենք հակաալիեւյան պակտը եւ ալիեւյան սահմանադրության դեմ բոլորը կոնսենսուս ունեն։ Այս պահին մեր պայքարը ալիեւյան սահմանադրության դեմ է, եւ բոլորը միաձայն դրան կողմնակից են։ Եվ եթե կարիք լինի փողոցում պաշտպանել մեր սահմանադրությունը, հուսով եմ, մեր հանրությունը այդ քայլը կանի։ Եվ մենք ամբողջությամբ այդ պրոցեսի մեջ կլինենք»,-ասաց նա։

Իսկ դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է՝ ընդդիմությունը ոչ թե դեմ է սահմանադրությունը փոխելուն, այլ խաղաղությանը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Կա նախաստորագրված խաղաղության պայմանագիր։ Խաղաղության պայմանագրի մեջ անգամ խոսք չկա սահմանադրության փոփոխության մասին։ Մեր ուժն ասում է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրեք։ Սահմանադրության փոփոխությունը Ալիեւի նոր պահանջն է։ Եթե խաղաղության պայմանագրից առանձին նոր պահանջ ունի, ո՞րն է մեր առհավատչյան, որ դրանից մի քիչ հետո էլ նոր պահանջ չի ունենա։ Էլ զիջման տեղ չկա»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հայաստանին նոր սահմանադրություն պետք է։ Ես դեռ ավելի լավ առաջարկ չեմ տեսել։ ՆՓ֊ի պես անհաջող պոլիտիկոսի սահմանադրությունը առանց ալիևյան ասելու էլ պիտի որ մերժելի լիներ։ Ալիևյան ասելով կարող են ՆՓ֊ի ներարկած տագնապները վերահաստատել։

    ՆՓ֊ին ընտրողները համաձայնել են ուրացող, անորակ, համերաշխությունը խախտող, կոնֆլիկտներով, խռովությամբ ամեն կերպ իշխանության ձգտող ՆՓ֊ին ընտրել՝ ինչ֊ինչ֊ինչ արդարացումներով էլ որ լինի։ Նրանք էլ գիտեն, որ ՆՓ֊ն անհաջող երևույթ է։ Ուրացումը ընդունողներին ՆՓ֊ի սահմանադրությունը ալիևյան ասելով կարող են ավելի համոզել ՆՓ֊ի սխալները պաշտպանել։

    Իսկ ովքեր չեն մասնակցել ընտրություններին, գուցե այդպես էլ վստահությամբ չներշնչվեն Կարապետյանների ու մյուսների դաշինքի հանդեպ, ինչքան էլ որ համաձայն չլինեն ՆՓ֊ի հետ։ Հո չե՞նք ուզում ՆՓ֊ն իր սեթևեթանքներով ու բարոյալքված քաղաքականությամբ հեռանա իշխանությունից, փոխարենը գան մարդիկ, ովքեր Հայաստանի օրենքները կանվանեն սաֆարովյան, ալիևյան, Հայաստանի քաղաքական լրատվությունը հեղեղեն ադրբեջանական լուրերը, թեմաները, զավզակությունը, անհեթեթությունը բազմապատկելով։

    Հայաստանը, մեր ժողովուրդը ավելի լավին են արժանի։ Մեզ բարոյական համարձակություն է պետք, բարոյական նորոգություն․ կարող է ֆիզիկապես էնքան չկանք, ոնց կուզեինք, կարող է մեր մտավոր կարողությունները՝ մասնավոր ու հավաքական աշխարհում առաջատար չեն, մեզ բարոյական համարձակություն է պետք որոշելու, որ ավելի լավին ենք արժանի, որ կարող ենք անել ավելին։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30