Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ, քանի որ հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի նոյեմբերի 14-ին։
Համաձայն «Դատախազության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման՝ ՀՀ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի դատախազի, մարզերի դատախազների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից ձայների մեծամասնությամբ պետք է ընտրվի էթիկայի հանձնաժողովի նոր դատախազ անդամ:
Որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի թեկնածու՝ առաջադրվել է Արմեն Գրիգորյանի թեկնածությունը։
Ընտրությունն իրականացվել է փակ գաղտնի քվեարկությամբ:
Կարդացեք նաև
Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արմեն Գրիգորյանը 40՝ կողմ, 0՝ դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ:
Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանին վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել խիստ պատասխանատու աշխատանքում բարեվարք ու օբյեկտիվ մոտեցման շարունակականության ապահովումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ



















































