Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հավաքվել են, որպեսզի կարողանան արդյունավետ պայքարել պարտադրվող զիջումների դեմ։
Քիչ առաջ տեղի է ունեցել հայաստանյան ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների արտակարգ հանդիպում՝ մեկ սեղանի շուրջ։ Հավաքվել են «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի, ՀԱԿ-ի, «Հայաքվեի», ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և մյուս ուժերի ներկայացուցիչները։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպման ժամանակ նշեց․ «Այստեղ հավաքվել են հայկական քաղաքական դաշտի պատվարժան ներկայացուցիչներ։
Մենք գիտենք, որ հայկական քաղաքական դաշտը շատ բարդ է միավորվում, բայց այսօր, առերեսվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրների բարդությանը, եկել ենք այն համոզման, որ շատ տարաձայնություններ ունենք, ունենք տարբեր անցած ճանապարհներ, բայց մի քանի կետի շուրջ պիտի ունենանք վերջնական դիրքորոշում, որպեսզի կարողանանք արդյունավետ պայքարել մեզ հրամցվող, մեզ պարտադրվող զիջումների դեմ»։
Կարդացեք նաև
Նրանք սկսել են քննարկումը այն կետերի շուրջ, որոնք առանցքային են լինելու հետագա պայքարի համար։ Շուտով հանրությանը կներկայացնեն քննարկման մանրամասները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































