Region Monitor. Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը երկիր․ ցանկում կան քաղաքական գործիչներ և լրագրողներ:
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ որոշման հիմքում նշված անձանց՝ սոցիալական ցանցերում և առցանց հարթակներում արած հայտարարություններն են, որոնք, ըստ Բաքվի, ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի և իշխանությունների դեմ։



















































