Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մեծապես արժևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ համագործակցությունը. ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակություն

Հոկտեմբեր 21,2026 13:19 Share
Աջակցեք aravot.am-ին

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի՝ զանգվածային ոչնչացման այլ զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է Կենսաբանական զենքերի արգելման կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հանձնառությունը և շեշտել անդամ երկրների, գիտական համայնքի և համապատասխան միջազգային կազմակերպությունների միջև առավել սերտ համագործակցության խթանման կարևորությունը։

Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ համագործակցությունը։

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել