Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վերադարձի հարցը դուրս է մնացել COP17-ի օրակարգից․ քաղաքացիները դիմում են դեսպանատներին

Հոկտեմբեր 20,2026 12:23 Share
Աջակցեք aravot.am-ին

COP17-ի շրջանակում անտեսվում է արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը։

A protest related to COP17 takes place outside the French Embassy. Yerevan, Armenia

Այս խնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակով մի խումբ քաղաքացիներ և հասարակական գործիչներ տարբեր երկրների դեսպանատներ են փոխանցել նամակներ՝ բարձրաձայնելով արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը։

Ավագանու անդամ Նարե Արամյանի խոսքով՝ ինքնորոշման իրավունք ունեցող տարբեր ժողովուրդների բազմաթիվ օրինակներ կան, որոնք հասել են իրենց նպատակին կամ առնվազն այդ ճանապարհին են։

«Ֆրանսիան բարեկամ ժողովրդի ներկայացուցիչ պետություն է, որը դարեր շարունակ աջակցել է հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնման գործում։ Այսօր ևս Ֆրանսիան կարող է միջազգային հարթակներում հանդես գալ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից՝ առաջին հերթին ներկայացնելով արցախցիների հավաքական իրավունքները և, իհարկե, նպաստելով նաև անհատական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Հուսով ենք, որ Շվեյցարիան նույնպես ձեռնամուխ կլինի այդ իրավունքների ներկայացմանը, քանի որ մեր իրավունքները միջազգային ատյաններում բարձրաձայնելուց բացի՝ այլ տարբերակ չենք տեսնում։

Սա առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետև որևէ տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն և կայուն զարգացում, եթե պատերազմական հանցագործություններին և, առավել ևս, ցեղասպանական գործողություններին տրված չեն իրավական գնահատականներ միջազգային մակարդակում», -ասաց Նարե Արամյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել