Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն իրապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»․ Մարթա Կոս

Հոկտեմբեր 06,2026 23:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Սա մեծ ճանապարհային քարտեզ է նաև մեզ համար՝ Եվրամիության ներսում պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու, որ մենք պատրաստ ենք։ Եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք էլ ենք կատարում մերը», – ասել է Կոսը՝ հավելելով․ «Մենք մեր պարտավորությունները կատարում ենք նաև Հայաստանի նկատմամբ»։

Եվրահանձնակատարի խոսքով՝ Հայաստանը «իսկապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»։ Որպես օրինակ նա նշել է վիզաների ազատականացման գործընթացը։

«Այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցում ենք վիզաների ազատականացման շուրջ», – ասել է Կոսը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսությանը ԵՄ-ի աջակցությանը՝ նշելով, որ այն հատկապես կարևոր է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։

«Մենք մեծապես օգնում ենք, քանի որ Ռուսաստանն արգելել է ձեր երկրից ներմուծումները», – հայտարարել է Կոսը։

Կոսն անդրադարձել է նաև ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանին տրամադրվող տնտեսական աջակցությանը։ «Մենք մեծապես օգնում ենք, քանի որ Ռուսաստանն արգելել է ձեր երկրից ներմուծումները», – հայտարարել է նա։

Խոսքը ԵՄ-ի առաջարկած նոր առևտրային արտոնությունների մասին է, որոնցով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կստանան եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։ Բրյուսելն այդ արտոնություններն առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ հայկական արտահանողների համար նոր շուկաներ բացելու նպատակով։ Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը կգործի սահմանափակ ժամկետով։

«Անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի աջակցությամբ մենք ընդունել ենք ինքնավար առևտրային միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա իր արտադրանքի 80 տոկոսն առանց մաքսատուրքերի արտահանել Եվրամիություն», – ասել է Կոսը՝ հիշեցնելով նաև Հայաստանի տնտեսական զարգացման համար նախատեսված առանձին աջակցության փաթեթի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031