Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Հոկտեմբեր 06,2026 10:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը. 3 մլրդ դրամ ծավալով թողարկումն ամբողջությամբ տեղաբաշխվել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ինչը վկայում է ներդրողների վստահության և Բանկի ներդրումային առաջարկների նկատմամբ մեծ հետաքրքրության մասին: 

Բանկի կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակվում է։ Թողարկման ծավալը կազմում է 3 մլն ԱՄՆ դոլար, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 6%։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ արժեկտրոնային եկամուտը վճարվում է եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։ Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը: 

Դոլարային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում։

Բանկի թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված է ՀՀ ԿԲ նախագահի 08.04.2026թ. թիվ 1/156 Ա որոշմամբ) և թողարկումների վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարելի է ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել