Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը հանդիպել է Սերբիայի արդարադատության նախարարի հետ

Հոկտեմբեր 05,2026 19:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն։

Այցի շրջանակում հոկտեմբերի 5-ին Անահիտ Մանասյանը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նենադ Վույիչի հետ։

Հանդիպման առանցքում են եղել մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտներին առնչվող հարցերը՝ առանձնահատուկ ուշադրությամբ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանը և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում ազատությունից զրկված անձանց պահման և քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների պատշաճ ապահովման վերաբերյալ։

Առանձին անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մարդու իրավունքների կրթությանն առնչվող հարցերին։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ մանրամասն անդրադառնալով նաև Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը, փակ հաստատություններում իրականացվող մշտադիտարկման այցերին և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են մասնագիտական փորձի փոխանակումը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել