Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացմանը և տարածաշրջանային նշանակության հարցեր

Սեպտեմբեր 24,2026 18:40 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական աշխատանքներ է տանում համաժողովը լավագույնս կազմակերպելու համար և կարևորել միջազգային գործընկերների բարձր մակարդակով մասնակցությունը:

Անտոնիու Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում համաժողովը կանցկացվի լավագույն կերպով:

ՀՀ վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930