Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը և Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանին

Սեպտեմբեր 21,2026 12:50 Share

Sputnik Armenia. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին:

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,–ասված է Պուտինի ուղերձում։

«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»,–գրել է Միշուստինը։

Շնորհավորական ուղերձներ են հղել նաև Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թաիլանդի և Բանգլադեշի ղեկավարները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել