«Ա1+» – Դոնալդ Թրամփը հրապարակել է ԱՄՆ նախագահի պաշտոնում 2025-2026 թվականների իր 25 գլխավոր ձեռքբերումների ցանկը: Կետերից մեկում նշվում է, որ նրա ջանքերով կարգավորվել է 8 լայնամասշտաբ հակամարտություն. դրանց թվում է նաև Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը:
Ձեռքբերումների ցանկում ներառված են նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը, Իրանին հասցված հարվածները, որոնց արդյունքում, ըստ հրապարակման, հաջողվել է չեզոքացնել ուրանի հարստացման իրանական կարողությունները և երաշխավորել, որ Իսլամական Հանրապետությունը երբեք միջուկային զենք չունենա:
Ընդգծվում է, որ Թրամփի օրոք տուն են վերադարձվել տարբեր երկրներում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներ, դադարեցվել է անօրինական միգրանտների մուտքն ԱՄՆ, որդեգրվել է էներգետիկ ոլորտի նոր քաղաքականություն, մեծ ներդրումներ են արվել Զինված ուժերում, սահմանվել են մաքսատուրքեր արտասահմանյան տարատեսակ ապրանքների նկատմամբ, ստեղծվել են նոր աշխատատեղեր:


















































