ՀՀ-ում ԵՄ դեսպանության ՖԲ էջից
Հայաստանի մարզերն առանցքային դեր են կատարում երկրի զարգացման գործում, իսկ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն (ՔՀԿ-ները) այս կարևոր առաքելության անբաժանելի մասնակիցներն են։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը բացման ելույթով հանդես եկավ Վանաձորում MitOst 22րդ փառատոնին` ընդգծելով, որ ԵՄ-ն հաստատակամորեն աջակցում է քաղաքացիական հասարակությանը՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, քաղաքացիական տարածքի պաշտպանության և ներառական ու մասնակցային հասարակությունների ձևավորման գործում։


















































