Լրահոս
Օրվա լրահոսը

«Հալյուցինագեն սնկերի» շուրջ կրքերը չեն հանդարտվում․ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Սեպտեմբեր 10,2026 12:44 Share

«Փաստինֆո». «Հալյուցինագեն սնկերի» շուրջ կրքերը չեն հանդարտվում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կարապետյանը պահանջում է դատական կարգով պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել 2026թ․ մայիսի 29-ին հնչեցված վիրավորանքի համար։ Կարապետյանը պահանջում է որպես ներողության տեքստ հրապարակել հետևյալը՝ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»: Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի պատասխանողի կամ որիցե երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը: Միևնույն ժամանակ Կարապետյանը պահանջում է Նիկոլ Վովայի Փաշինյանից բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։ Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին։

Նշենք, որ հայցի առիթը Փաշինյանի՝ 2026թ․ մայիսի 29-ին հնչեցրած հայտարարությունն է, որով նա սպառնացել էր, որ դատարանում դեյուրե «սունկ է կերցնելու» Սամվել Կարապետյանին։ Փաշինյանն ասել է, թե մինչ այժմ Չինաստանը իր համար ասոցացվել է Մեծ Չինական պատի, Կոնֆուցիոսի, ինչպես նաև թղթի, վառոդի և մետաքսի ստեղծման հետ, հալուցինացիա առաջացնող սնկերի մասին առաջին անգամ լսել է «Կալուգացի Սամոյից» և նրա շրջապատից, քանի որ, ըստ Փաշինյանի, նրանք տարբեր երկրներ այցելելիս առաջին հետաքրքրության օբյեկտը հալուցիանացիա առաջացնող սունկն է։ Այժմ Կարապետյանը պահանջում է ներողություն խնդրել իրենից՝ այս խոսքերի համար։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930