Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ավագանու նիստում «Երեւանտրանս» ՓԲԸ լուծարման նախագծի եւ Երեւանի երթեւեկության խնդիրների քննարկման ժամանակ հարց ուղղեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին․ «Ստեղծելով Երթեւեկության կառավարման կենտրոն՝ ամիսը 41 մլն դրամ աշխատավարձով, նման է ունենալ մի հիվանդանոց, որտեղ վիրահատություններ պետք է լինեն առանց վիրաբույժի։ Դուք չունեք ոչ մի մասնագետ այս կենտրոնում, ոչ խցանումների, ոչ երթեւեկության մասնագետ չունեք։ Միաժամանակ այս կենտրոնի տնօրենը հանդիսանում է նախկին Ինշին ՓԲԸ տնօրենը, որը երկու տարի առաջ երկու հատ գովազդային վահանակներ դրեց Խանջյան եւ Սայաթ Նովա փողոցներում, որը մեծ բիզնեսի առիթ է։ Եվ միաժամանակ լուրեր են պտտվում, որ այս ղեկավարը, պարոն Ավինյան, ոնց որ ձեր զարմուհու ամուսինն է։ Կարող եք հերքել, եթե սխալվում եմ։ Եթե իրականում դուք լուրջ եք խցանումները վերացնելու հարցում, հերիք է մեզ տանջեք ձեր անգործության հիմնարկությունով, անգրագիտությունով․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում
Տիգրան Ավինյանն ընդհատեց Զարոկյանին ու սպառնաց նրան՝ նկատողություն տալով եւ զրկելով ձայնի իրավունքից․ «Եթե դուք շարունակեք ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձեւով, շատ խիստ կպատժվեք։ Եվ ես ձեզ տալիս եմ նախազգուշացում ու զրկում եմ ձայնի իրավունքից։ Այլեւս այդ դահլիճում այդ տեսակի ամբարտավան, վիրավորական խոսքերն ամենակտրուկ ձեւով պատժվելու են, հերիք եղավ, բոլ եղավ»։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































