Լրահոս
Օրվա լրահոսը

Wall Street Journal. ԱՄՆ-ն Nvidia-ի առաջատար AI չիպերի հասանելիության խոստումն օգտագործել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնությանը հասնելու բանակցություններում

Սեպտեմբեր 05,2026 22:45 Share

The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ն Nvidia-ի առաջատար AI չիպերի հասանելիության խոստումն օգտագործել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնությանը հասնելու բանակցություններում։

-Ըստ թերթի՝ Վաշինգտոնը Հայաստանի համար ավելի հզոր Nvidia չիպերի արտահանման թույլտվությունը դիտարկել է որպես տնտեսական խթան՝ խաղաղության գործընթացին զուգահեռ։

Հոդվածն առանձնացնում է անցյալ ամիս Հրազդանում բացված Firebird AI տվյալների կենտրոնը, որը նախատեսվում է համալրել Nvidia-ի տասնյակ հազարավոր առաջատար չիպերով։

ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը WSJ-ին ասել է, որ «Nvidia-ի բաղադրիչը փազլի շատ կարևոր մասն էր»։

Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանի խոսքով՝ միջազգային հաճախորդներ ներգրավելու համար անհրաժեշտ էին «խաղաղության պայմաններ»։

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականացման համար ունի ժողովրդի հստակ մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ին ասել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնության ձեռքբերման գործընթացում ԱՄՆ-ի տնտեսական և տեխնոլոգիական առաջարկների դերակատարության մասին պարբերականի հրապարակումը։

Նա նշել է նաև, որ նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված երկկողմ փաստաթղթերը, այդ թվում՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի համար խաղաղության արդյունքում ստեղծված կարևոր հնարավորություններ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել