Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները` Արարատում։ Այդ մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը՝ նշելով, որ պատճառն ամիսներով ձգվող աշխատավարձերն են ու վերջին թարմ հրահանգը՝ աշխատավարձերից պահումների վերաբերյալ։
Նրա փոխանցմամբ՝ նախօրեին վերադասից հրահանգվել է աշխատավարձերից 10-15-ը պահել՝ ֆինանսական խնդիրների պատճառով։


















































