Լրահոս
Օրվա լրահոսը

Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ․ Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

Սեպտեմբեր 05,2026 14:02 Share

Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան․ այս մասին տեղեկացրել է դեսպանն X սոցցանցի իր էջում, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ գրելով․ Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը։

«Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը:

Անհամբեր սպասում եմ հայերի և հայուհիների հետ հանդիպումներին ու նրանց ճանաչելուն:
Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»,- գրել է դեսպանը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել