Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք սկսել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի դուրս հրավիրման գործընթացը․ Պահպանողական կուսակցություն

Սեպտեմբեր 05,2026 11:20 Share

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններից պահանջում է սկսել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի դուրս հրավիրման գործընթացը։

ՊԿ-ն հիշեցնում է, որ ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ իշխանության լեգիտիմությունը կասկածի դնելու հիմք է հանդիսանում 1995-ից ցայսօր։

Հայաստանի դեմ ռուսական ուղիղ կամ հիբրիդային հնարավոր ագրեսիայի պարագայում ռուսական ռազմաբազան անվտանգային սպառնալիք է դառնալու, քանի որ ՌԴ-ն կարող է գործել ագրեսորների օգտին, ինչպես 2020-ին 44-օրյա պատերազմի, 2021-2022-ին ՀՀ-ի դեմ ագրեսիաների ժամանակ։

Ի վերջո՝ ՌԴ նախագահ Պուտինի՝ ռուսական ռազմաբազան հենց վաղը Հայաստանից հանելու պատրաստակամությունը բավարար է, որ ՀՀ իշխանությունները սկսեն ռուսական ռազմակայանը դուրս հրավիրելու գործընթացը, որ չբարեկամները չասեն, թե հայերն անկախություն չեն ուզում, այլ ուզում են մորթվել պերմյակովների ձեռքով։

ՊԿ-ն համոզված է նաև, որ ՀՀ ուժային կառույցները միայնակ կամ իրական դաշնակիցների՝ ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, օժանդակությամբ կարող են իրականացնել հայ-թուրքական և հայ-իրանական պետական սահմանների պաշտպանությունը։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ   ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել