Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Տիգրան Գասպարյանի կենսագրությունը
Ծնվել է 1996թ․, մարտի 5-ին, Մոսկվա քաղաքում։
2019թ․՝ Համբուրգի համալսարան՝ Խաղաղության և անվտանգության հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ, «Խաղաղության և անվտանգության ուսումնասիրություններ» մասնագիտություն, մագիստրոսի աստիճան։
Կարդացեք նաև
2017թ․՝ ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան, «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան՝ գերազանցությամբ։
2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
2024 – 2026թթ․՝ «Յանդեքս» Հայաստան և Վրաստան, պետական մարմինների հետ կապերի տնօրեն։
2025 – 2026թթ․՝ ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոն, տնօրեն։
2026 թ.՝ Համաշխարհային բանկ, հանրային կառավարման ոլորտի կարճաժամկետ խորհրդատու։
2022 – 2024թթ․՝ «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայություն, հանրային և բիզնես կառավարման խորհրդատու։
2019 – 2021թթ․՝ ՀՀ Ազգային ժողով, խմբակցության խորհրդական (կամավոր հիմունքներով, Համբուրգի համալսարանում մագիստրոսական ուսումնառությանը զուգահեռ)։
2017 – 2018թթ․՝ «Ալֆա բանկ» ԲԲԸ, միջազգային համապատասխանության ապահովման մասնագետ։
2016 – 2017թթ․՝ «Քեյ-Փի-Էմ-Ջի» ՓԲԸ, աուդիտի մասնագետ։
2013 – 2017թթ․՝ «ԲԱԱՈ» ՍՊԸ (ֆինանսական խորհրդատվություն), բիզնեսի զարգացման և ռազմավարության ղեկավար։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:
2 գիտական մենագրության համահեղինակ է։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































