Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք որոշումներ է ստորագրել
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին
մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով`
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանին վերանշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում:
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի
6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանին վերանշանակել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի
3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Ոստիկանությունում ծառայության
մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին վերանշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Կարդացեք նաև
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի
3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Փրկարար ծառայության մասին»
օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի
ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանին վերանշանակել
փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի
պաշտոնում։
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի
2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե
Դավոյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում։
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի
2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ
Իսախանյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում։
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի
2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վարչապետի գլխավոր խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար
Արտակ Քամալյանին վերանշանակել վարչապետի գլխավոր խորհրդականի
պաշտոնում։
- Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին
մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ
հոդվածի 3-րդ մասով՝
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական
մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Խաչատրյանին
վերանշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության
տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում:
- Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին
մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ
հոդվածի 3-րդ մասով՝
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Վաղարշակ Մատիկյանին վերանշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավարի
պաշտոնում:
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի
6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին
մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
Արմեն Գասպարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի
6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սամվել Խարազյանին նշանակել առողջապահության նախարարի
տեղակալ:
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի
6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ:
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին
մասով՝
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Հովակիմյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին
մասով՝
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի
ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանին ազատել զբաղեցրած
պաշտոնից:
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի
3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության
գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Քալաշյանին
վերանշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության
գրասենյակի ղեկավարի պաշտոնում։
- Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի
3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով
ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Արտյոմ Սուջյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի Միջազգային
իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում։
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ


















































