Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար խնդրահարույց է «Հայաստան» դաշինքի որևէ անդամի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրումը»․ Լուսինե Բադալյան

Օգոստոս 21,2026 13:49 Share

«Մենք այս հարցի վերաբերյալ էլ շատ տարբեր կարծիքներ ենք ունեցել։ Ավելի հեշտ կպատասխանեի ձեր հարցին, եթե Լիլիթ Գալստյանը կրթության հացերի հանձնաժողովի թեկնածու լիներ։ Անձամբ ինձ համար խնդրահարույց է «Հայաստան» դաշինքի որևէ անդամի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված լինելը»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը։

Նա պարզաբանեց․ «Այն քաղաքական թիմը, այն պատգամավորները՝ անձամբ, որոնք փողոցներում հայտարարում էին, ժողովրդին ուղղորդում էին, որ մեր տներից, վզից բռնած քաշ տալով՝ բերեին ԱԺ, ստիպեին մեզ ինչ գնով էլ լինի, որ մենք ստորագրեինք իմպիչմենտի գործընթացի տակ՝ հաշվի չառնելով իմ քաղաքական հայացքները, ես՝ որպես մայր, կարծում եմ ինձ համար խնդրահարույց է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31