Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով, սակայն նման այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ Sputnik Armenia-ին այս մասին հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
ԱԳՆ–ից չեն նշել, թե կոնկրետ որ երկրին են դիմել: Ընդգծել են, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են ակտիվ քննարկումները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ Բաքվի բանտերում պահվող հայ անձանց տեսակցությունները վերականգնելու հնարավորության շուրջ։


















































