«Մեր որոշումը կայացրել ենք խմբակցության նիստի ընթացքում։ Երեկվա բուռն քննարկումը կապված էր այդ հարցի հետ, խմբակցությունը միակարծիք չի եղել։
«Ուժեղ Հայաստանի» երեք թեկնածուների դեպքում ավելի շատ մեր թիմի անդամները քվեարկել են դեմ, քան կողմ։ Անհատական է եղել որոշումը, խմբային չի եղել»,- հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» երեք թեկնածուներին չեք քվեարկելու, «Հայաստան» խմբակցության թեկնածուին կողմ քվեարկեցիք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը։
Վոլոդյա Հակոբյանն ասաց, որ խմբակցությունում բուռն քվեարկություն են ունեցել․ «Որոշել ենք, որ երեք թեկնածուներին չենք քվեարկելու, իսկ Լիլիթ Գալստյանին ընտրվելու համար բավարար ձայներ ենք ապահովելու։ Յուրաքանչյուր պատգամավոր ինքն իր տեսակետն է արտահայտել՝ իր քվեարկությամբ։ Ընդհանուր որոշում չի եղել, թե այ, այս պատճառով չենք քվեարկելու»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































