Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն Ալեն Սիմոնյանի գրառման և դրա վերաբերյալ մեդիա հրապարակումների առնչությամբ. «Ժողովուրդ»

Օգոստոս 20,2026 10:42 Share

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ին սոցիալական ցանցում կատարած աղմկահարույց գրառումը, որտեղ նա քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական և նվաստացուցիչ բնույթի արտահայտություններ։ Այս մասին կառույցից հայտնեցին «Ժողովուրդ» օրաթերթին։

«Ժողովուրդ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ Հանձնաժողովը «մեդիա մոնիթորինգի շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն»՝ Ալեն Սիմոնյանի գրառման և դրա վերաբերյալ մեդիա հրապարակումների առնչությամբ։

Ավելին՝ ուսումնասիրությունն իրականացվում է «ԱԽ քարտուղարի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով վարույթի նախաձեռնման օրենսդրական հիմքերը գնահատելու նպատակով»։

Այս ձևակերպումն ուշագրավ է։ Հանձնաժողովը չի սահմանափակվել գրառման վերաբերյալ ընդհանուր մեկնաբանությամբ, այլ փաստացի այն ներառել է պաշտոնատար անձի վարքագծի հնարավոր խախտման տեսանկյունից ուսումնասիրության շրջանակում։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի օգոստոսի 17-ի գրառման մեջ ընդդիմադիր պատգամավորների հասցեին օգտագործվել էին «մանկապարտեզի սաներ», «փոքրիկ ծաղրածուներ», սպառնացել «տրորել» և այլ վիրավորական բնույթի արտահայտություններ։ Գրառման մեջ հնչել էին նաև անձնական բնույթի այլ ձևակերպումներ և սպառնալիք պարունակող արտահայտություններ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31