Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը գերիների վերադարձի առնչությամբ ամբողջական աշխատանք չի տանում»․ Լիլիթ Գալստյանը՝ իր անելիքների մասին

Օգոստոս 18,2026 12:27 Share

«Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր կուսակցական պատկանելությունը չի խանգարի իր գործունեությանը։

Նա նշեց, որ հավասարապես կպաշտպանի բոլորի իրավունքները, եթե դրանք վերաբերում են մարդու իրավունքներին։ «Երբ ես մարտի 1-ին բոլոր կալանավորվածներին երաշխավորագիր եմ տվել, բոլորովին չեմ կիսել նրանց գաղափարները, այլ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից եմ խնդիրներին մոտեցել»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ կանխատեսելի չէ՝ ՔՊ-ականներն իրեն կընտրեն, թե՞ ոչ։

«Մենք այս հանձնաժողովը ընտրեցինք, որովհետեւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը շատ խոցված ոլորտ է։ Հայաստանում մեծագույն խնդիր է քաղաքական բանտարկյալների եւ քաղաքական մոտիվներով կալանավորվածների ձերբակալության, կալանավորման եւ անմեղության կանխավարկածի խնդիրը։ Այսինքն՝ մենք շատ լուրջ խնդիրներ ենք տեսնում,  հանձնաժողովի ընտրությունը ե’ւ մեր նախընտրական խոստումների տիրույթում է, ե’ւ գործ անելու՝ երկրում շոշափելի փոփոխություններ բերելու համար»,- ասաց նա։

Լիլիթ Գալստյանը հանձնաժողովի աշխատանքը կարեւորեց նաեւ հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքների համատեքստում։ «Ես կարծում եմ՝ սպառված չեն գերիների օրակարգով մեր պետության կողմից իրականացվելիք աշխատանքները։ Ես գտնում եմ, որ Հայաստանը գերիների վերադարձի առնչությամբ ամբողջական աշխատանք չի տանում»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31