ԱԺ-ում շարունակվում է քննարկվել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի ծննդյան օրը։ Պատգամավորը ձայնի իրավունք խնդրեց ու հայտարարեց․ «Քանի որ իմ ծննդյան օրը համընկնում է մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա հետ, ուզում եմ շնորհավորել նաև մեծանուն հային իր ծննդյան օրվա կապակցությամբ»։
Ռուբեն Ռուբինյանին դահլիճից հուշեցին, որ այսօր նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ծննդյան օրն է։ Ռուբինյանն էլ ասաց, որ քարտուղարությունը սխալ է տեղեկացրել, նրա ծննդյան օրը հաջորդ ամսվա նույն այս օրն է ու նշեց․ «Իրեն էլ ձայն կտամ, տեսնեմ՝ ինքն ում ծնունդն է ուզում շնորհավորել իր ծննդյան օրը»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































