ԱԺ-ն շարունակում է քննարկել Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։
Ընթանում է մտքերի փոխանակություն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, անդրադառնալով ՔՊ-ականների կողմից մինչև այդ հնչած հայտարարություններում Դավիթ Ղազինյանին ուղղված քննադատություններին, անդրադառնալով, թե ոնց են գնումներն արվում Երևանի քաղաքապետարանում, ասաց․ «Ո՞նց է լինում, որ մանրածախն առնում եք 510 դրամով, մեծածախն առնում եք 545 դրամով։ Էս ի՞նչ ուժեղ առևտուր անող եք։ Ու մեղադրում են պարոն Ղազինյանին։ Շաբաթ օրը հրապարակվեց տեսանյութ, պոլիկլինիկաները, որոնք ուղիղ Երևանի քաղաքապետարանի համակարգման տակ են, 540 հազար դրամով ինչ-որ տնտեսվարող ասում է՝ վարձով տվեք ինձ դեղատան համար, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան ասում է՝ չէ, ես նպատակահարմար եմ գտնում 300 հազար դրամով մեկ այլ տնտեսվարողի տալ։ Գայթակղություն կա, որ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր ժամանակ պատգամավորական խոսույթով անդրադրադառնամ, եթե մեր բացատրական բառարանի մեջ կիրառելի է այդ խոսույթը։ Այդ սկզբունքայնությունն ու արդարության գնահատումը հասկանալով՝ կարո՞ղ է մի հատ էլ Ռոմանոս Պետրոսյանից sms ստանաք, որ Տիգրան Ավինյանի հրաժարականը պահանջեք։ Այ, դա արդար կլինի»։
Խոսելով համայնքային զարգացման խնդիրների մասին՝ Մեսրոպ Մանուկյանը մտահոգություն հայտնեց համայնքների դոտացիաների բաշխման անարդար համակարգի մասին․ «Ոչ էն ա` ընդդիմադիր լինի համայնքի ղեկավարը, համայնքը քաշվեց»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































