24News-ը մեկնաբանություն է խնդրել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տ․ Մովսես քահանա Սահակյանից:
«Այն, ինչ այս օրերին կատարվում է Ազգային ժողովում ՔՊ խմբակցության անդամների կողմից, ոչ այլ ինչ է, քան ուղղորդված ատելության խոսք և երկրի օրենսդիր բարձրագույն մարմնի ամբիոնի չարաշահմամբ հրահրվող անհանդուրժողականություն Հայոց Եկեղեցու, հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։
Մեր ժողովրդին տեսանելի են երկրի առջև ծառացած բազում ներքին և արտաքին մարտահրավերներ, ահռելի հոգսեր և խնդիրներ, որոնք կարոտ են անհապաղ լուծումների և հաղթահարման։ Ուստի, փոխանակ անհարկի շահարկումների և զազրախոսության, հարկ է դրսևորել պատասխանատվություն և հարգանք մեր հասարակության, իրենց իսկ ընտրողների հանդեպ և չդարձնել Ազգային ժողովը թշնամանքի, կեղծիքի և նենգամտության տարածման վայր», – նշել է Տեր Մովսեսը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































