Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիրադավներն ու նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել». Գեղամ Մանուկյան

Հունվար 01,2026 17:11 Share

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձեւավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով։ Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։

Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով (սա դարձել է պատժի յուրօրինակ տեսակ) Արշակ եւ Մկրտիչ Սրբազաններին չենք կարողանում հանդիպել։ Նրանց փոխանցեցի իմ հարազատ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անվանական բացիկները։ Սրբազաններն իրենց օրհնությունն էին հղում բոլորիդ (բացառությամբ…դե, գիտեք)։ Իրենք էլ մեր պես գիշերը դիտել էին Վահափառի ուղերձը միայն։

Միքայել Սրբազանի հետ զրույցում, երբ խոսք բացվեց գիշերը եկեղեցիներում էական մարդաշատության մասին, նրա աչքերը փայլեցին։ Ու հիշեց, դեռ երկու տասնամյակ առաջ, երբ առաջին փորձն արեց Գյումրիում Ամանորի գիշերը եկեղեցում դիմավորել, միայն ինքն ու մոմավաճառն էին։ Հետո այլեւս այն ողջ երկրում դարձավ համատարած երեւույթ։

Ի դեպ, Նռնօրհներքի գաղափարի հեղինակն ըստ իրեն՝ Բարգրատ Սրբազանն էր, որը հատուկ էր կարեւորում նռան խորհրդանշականությունը։

Խոսքը Սրբազանն ավարտեց՝ «դե դրանց մասին ով է հիշելու» արտահայտությամբ։ Համաձայն չէի։ Իրենց են հենց հիշելու, իրենց են հիմա հիշում ու իրենցով են ապրում եւ հպարտանում։ Իսկ տիրադավներն ու նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031