Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի կրակոցները եղել են բարձր խոսելու վերաբերյալ արված դիտողության պատճառով

Հուլիս 18,2024 16:42

Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին Բոհեմիան Ռեսորթ հյուրանոցային համալիրում  «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանի մասնակցությամբ միջադեպը, նախնական տվյալներով,  սկսվել է բարձր խոսելու վերաբերյալ արված դիտողությունից:

Մեր տեղեկություններով Արսեն Աֆիյանին են բարձր խոսելու համար դիտողություն արել, ինչից էլ վիճաբանություն է սկսվել:  Արսեն Աֆիյանը Սեւանի ավագանու անդամ է, նույն քաղաքում անվանի ատամնաբույժ: Ամուսնացած էր, երեք անչափահաս երեխաների հայր: Նա, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները կարողացել են աղմկահարույց միջադեպի մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծել, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031