Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը։ 200-ից ավելի ապօրինի գույքով անցնող Գագիկ Խաչատրյանը եւս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում Երեւանում»

Հունիս 25,2024 11:33

Երեւանի ավագանու նիստում զեկուցվող են դիվիդենտներ բերող հարցերը, իսկ չզեկուցվող են գործունեության նախնական համաձայնություն, շահաբաժին, նվիրատվություն, հանրային տրանսպորտ եւ այլն, դրանք բոլորը մեկ քվեարկությամբ անցնում են եւ երեւանցին տեղյակ չի լինում, թե ում ինչ արտոնություն կամ շինթույլտվություն տրվեց։ Այս մասին այսօր Երեւանու ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում 32 հարց է, որից 30-ը՝չզեկուցվող, երեք հարց էլ հանվեց օրակարգից։

Սուքիասյանի խոսքով՝ չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան վարակի նման կառավարությունից եկել է Երեւանի քաղաքապետարան։

«Դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հարավ-արևմտյան թաղամասը պետք է ազատագրել Ալեքսանյան Սամվելի Օսվենցիմից, բայց կառավարության նիստով Ալեքսանյանի կնոջը տալիս են ներկրման արտոնություն, քաղաքապետարանում չզեկուցվող հարցով տալիս են հերթական շինթույլտվությունը, նախանցած նիստին՝ նույնպես շինթույլտվություն։ Փաստորեն, նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը: 200-ից ավելի ապօրինի գույքով անցնող Գագիկ Խաչատրյանը եւս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում Երեւանում»,-ասաց Սուքիասյանը։

Նա ասաց, որ «Երեւան ավտոբուսի» վարորդների ցույցի ժամանակ եղել են տեղում, խոսել վարորդների, գլխավոր ճարտարագետի, նորանշանակ տնօրենի, տրանսպորտի վարչության հետ․ «Տրանսպորտի վերաբերյալ նախագիծը հերթական անգամ հետաձգելն ահազանգ է, քաղաքային իշխանությունն իր ուշադրությունը պետք է սեւեռի դրա վրա, այդտեղ շատ սեւ խոռոչներ կան, շատ փաստեր են բարձրաձայնվել, մենք համոզվեցինք, որ գործող սակագինը կարելի է պահել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Սամվել Ալեքսանյանը եւ Տիգրան Ավինյանը մայիսի 28-ին Բաշ Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930