Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնալսված զրույցների ձայնագրությունների սկզբնաղբյուր պրոիշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջի հաճախ միակ հավանած օգտատերը կեղծ է . fip.am

Հունիս 22,2024 11:19

«Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերնագրով տեսանյութն «Armenian zone/Հայկական տիրույթ» էջում հայտնվել է հունիսի 12-ին։ Հունիսի 13-ին նույն էջում տարածվել է մեկ այլ՝ «Դաշնակները Բագրատի հանրահավաքների համար փողով մարդ են հավաքագրում» վերնագրով 6 րոպեանոց տեսանյութ, որտեղ մի տղամարդ այլ անձի հետ քննարկում է Երևանում մարդկանց հավաքելու և ըստ ամենայնի՝ ցույցերին ուղղորդելու նախաձեռնության մանրամասները։

«Armenian zone/Հայկական տիրույթ» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է դեռևս 2020 թվականի հուլիսի 11-ին։ Առաջին հրապարակումներն էջում հայտնվել են երկու օր անց՝ հուլիսի 13-ին, Տավուշում հուլիսյան մարտերի օրերին։ Էջն իր բովանդակությամբ աջակցում է գործող իշխանությանը, կիսում իշխանական գործիչների թեզերը։ Սկզբնական շրջանում հրապարակումները տարածում չեն ունեցել, ավելին՝ առաջին հրապարակումներն ունեցել են մեկ-երկու հավանումներ։ Սակայն մարդկանց հավաքագրելու մասին տեսանյութը դարձավ էջի ամենադիտվածն ու տարածվածը։

Այս էջում հրապարակումներն ամենաշատ և հաճախ միակ հավանած օգտատերերից մեկը «Պետրոս Անտոնյան» անուն-ազգանունն ունի։

Այս օգտահաշիվն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն կեղծ է։ Օգտատիրոջ գլխավոր լուսանկարն իրականում վերցվել է ռուսական Օդնոկլասսնիկի կայքից, ապա ենթարկվել է մի շարք փոփոխությունների, մասնավորապես՝ ավելացվել է ակնոցը և փոխվել է մազերի գույնը։

Սույն կեղծ օգտահաշվի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն նաև կապ ունի իշխանական քարոզչություն իրականացնող մեկ այլ՝ «New Armenia blog/Նոր Հայաստան բլոգ» անունով էջի հետ։

Նա 2019 թվականի մայիսի 22-ին՝ ստեղծվելուց ընդամենը երկու օր անց, էջի նորամուտն է արել՝ խորհուրդ տալով ընկերներին բաժանորդագրվել ու ընթերցել տարածվող նյութերը։

«Նոր Հայաստան բլոգ» էջը, ի դեպ, նույնպես ձայնագրություններ է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության վերաբերյալ:

Այստեղ հունիսի 13-ին հրապարակվել են երկու տեսանյութեր՝ «Վազգեն Գալստանյանի ակցիաների մեկ մասնակցի գինը՝ 10-ից 12 հազար դրամ է» և «ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը մարզերից մարդ է բերում՝ ԱԺ մոտ անկարգություններ կատարելու համար» վերնագրերով։

Հարկ է նկատել, որ այս էջը ստեղծել է 2019-ի մայիսի 20-ին ՀՀ-ում Սահմանադրական ճգնաժամի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում իր աջակիցներին շրջափակել ՍԴ շենքը։

Սկզբում էջը հայտնի չի եղել, և «Պետրոս Անտոնյան» անունով կեղծ օգտատերը նաև պրոիշխանական մեկնաբանություններ է թողել էջում տարածված հակաիշխանական լուրերի տակ, ինչպես այս դեպքում (կից լուսանկարում-հեղ․) երբ փաստաբաններից մեկը սպառնում էր դիմել Եվրոպական դատարան։

«Պետրոս Անտոնյան» անունով օգտահաշվի ընկերների շարքում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև՝ հայտնի իշխանամետ գործիչներ Գնել Սարգսյանը, ՔՊ-ական Վազգեն Մանուկյանը։

Այսպիսով, գաղտնալսված զրույցների ձայնագրությունների սկզբնաղբյուրները պրոիշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջեր են, որոնց հրապարակումների հիման վրա էլ իրավապահ մարմինը քրեական վարույթ է նախաձեռնել։

 

Արփինե Հովհաննիսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930