Լրահոս
Խղճի պարտք…
Օրվա լրահոսը

«3 անչափահաս երեխաների հորից որևէ տեղեկություն չկա»․ահազանգում է ընդդիմադիր գործչի կինը

Հունիս 11,2024 20:10

Ինչպես հայտնի է՝ հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի ժամանակ ձերբակալել, ապա մեկ ամսով կալանավորել էին գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։

Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանն, Aravot.am-ին հետ զրույցում ասաց, որ իրեն հասած տեղեկություններով, երեկ նրան տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ և որ 6 օր է՝ ամուսնուն թույլ չեն տալիս կապ հաստատել հարազատների հետ։

Նա ընդամենը մեկ անգամ բարձրախոսով քննիչի, փաստաբանների ներկայությամբ տնեցիներին հորդորել է իրենց լավ նայել, դրանից հետո որևէ հեռախոսազանգ չի հնչել։

«Սա անմարդկային վերաբերմունք է, հանել մարդուն ցույցից, կալանավորել, հիմա էլ անհասանելի դարձնել։ Կարապետն առողջական խնդիրներ ունի, արյան ճնշումը բարձր է, նա ամեն առավոտ դեղեր է խմում, բացի այդ խնամքին երեք անչափահաս երեխաներ կան ու առողջական խնդիրներ ունեցող մայրը, մի՞թե չկար խափանման այլ միջոց, ասենք՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին կամ թեկուզ տնային կալանք։Մարդիկ լուրջ հանցագործություններ են անում, բայց բաց են թողնում, ի՞նչ է արել Կարապետը։

Ի դեպ, հիվանդությունների, ինչպես նաև իմ չաշխատելու մասին բոլոր փաստաթղթերը ներկայացվել են դատարան, սակայն բացարձակ հաշվի չեն առել։

Բա ո՞ւր է մարդու իրավունքների պաշտպանը, սա մարդու իրավունքների խախտում չէ՞, ո՞ւր են երեխաների իրավունքների պաշտպանները, այն ՀԿ-ները, որոնք գրանտներ են ստանում այդ նպատակի համար, թե՞ ընդդիմադիրների երեխաները երեխաներ չեն։

Բոլորս էլ գիտենք, որ Կարապետին կալանավորել են նրա ընդդիմադիր հայացքների համար, 6 տարի է՝ ընկած են հետևից, նրան հետապնդում են, փորձում են պարեկների կամ տարբեր մարդկանց ու տարաբնույթ հարցերի շուրջ քրեական պատմությունների մեջ ներքաշել, սակայն չէր ստացվում։

Ով իր երկիրը սիրեց, ով հողը պաշտեց, դրոշը բարձր պահեց, պիտի տանեն ու փակեն, հա՞»,- ասում է Անգին Մալխասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930