Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգու շինարարը

Մարտ 21,2024 16:39

Հայոց եկեղեցին դարեր շարունակ կարեւոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Մեր վանքերը եղել են հոգեւոր-մշակութային, կրթական, գիտական եւ գրչության կենտրոններ:

Այսօր եւս շարունակվում է Հայոց եկեղեցու լուսավորչական-կրթական առաքելությունը՝ ի դեմս Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի:

Իր կենդանության օրոք Վեհափառ Հայրապետն արդեն իսկ ժողովրդի կողմից կնքվել է Շինարար տիտղոսով՝ Հայաստանի թեմերով մեկ ընթացող եկեղեցաշինական մեծածավալ գործունեության համար, իսկ Մայր Աթոռն անընդհատ ծաղկել եւ ընդարձակվել է: Սակայն, նա ոչ միայն Շինարար է, այլեւ Ոգու շինարար:

Դեռեւս Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ եղած ժամանակ՝ 1990թ. հենց Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ է հիմնադրվել Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը:

Ոգու շինարարությունն առավել մեծ թափ է ստացել, երբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդը 1999-ին ընտրվել է Ամենայն Հայոց Հայրապետ եւ ի թիվս այլնի՝ իր ուշադրության կենտրոնում պահել Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, որտեղ դիմորդները եռաստիճան կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Գեւորգյան ճեմարանի շրջանավարտ միաբաններն ու քահանաներն իրենց բարձրագույն կրթությունը խորացնում են նաեւ արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում: Հայրենիք վերադարձածներն էլ շարունակում են իրենց ծառայությունը Մայր Աթոռի տարբեր կառույցներում, դասավանդում Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, կազմում եւ հրատարակում դասագրքեր:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031