Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետը սովորում է գոյություն չունեցող բուհում, որի կայքում առցանց կազինո է

Մարտ 21,2024 11:25

Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ, Կարեն Սարգսյանի կենսագրության մեջ, որը տեղադրված է մարզպետարանի կայքում, նշված է, որ նա 2016թ.-ին ընդունվել է ոչ պետական՝ Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը, որտեղ սովորում է մինչ օրս

Ըստ մամուլի տեղեկությունների, նման բուհ վաղուց չի գործում, վերջին ստուգման ժամանակ այդ բուհում պետական ​​հավատարմագրման հետ կապված խնդիրներ էին հայտնաբերվել, եւ բուհը զրկվել է պետական ​​հավատարմագրումից: Ի դեպ, երբ փորձում ես մուտք գործել չգործող բուհի www.moiup.ru կայք, առցանց կազինո է բացվում:

Aravot.am-ը Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մինչ օրս՝ արդեն 8 տարի, սովորում մի բուհում, որը վաղուց չի գործում, այդ մասին նաեւ մամուլում տեղեկություններ կան: «Գոյություն չունի՞, ես չեմ տեսել»,-ասաց մարզպետը:

Մեր դիտարկմանը, փաստորեն չի սովորում եւ չի էլ ավարտել գոյություն չունեցող բուհը, Կարեն Սարգսյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես արդեն ունեմ բարձրագույն կրթություն, առաջին իմ կրթությունն է բարձրագույն, ավարտել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը»:

Իսկ երկրորդ բուհը՝ նորից պնդեցինք մենք, չէ՞ որ այն գոյություն չունի, բայց նշված է ձեր կենսագրության մեջ: «Երկրորդը չեմ ավարտել, մնացել է թերի, ու ճիշտն ասած չեմ հետաքրքրվել՝ արդեն երեք տարի է: Կարծում եմ, ոչ մի խնդիր չի առաջանա, ես բարձրագույն կրթություն ունեմ, եւ դա իմ երկրորդ բարձրագույն կրթությունն էր»,-ասաց մարզական լրագրողի որակավորմամբ Գեղարքունիքի մարզպետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031