Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից բացի ձերբակալվել է նաև Բալասանյան ընտանիքի հետ մտերիմ շինարարը

Մարտ 15,2024 19:55

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել են չորս անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։

Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Նրանք կասկածվում են կաշառք ստանալու մեջ։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այս նույն գործի շրջանակում, միայն թե կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է շինարարական ընկերություններից մեկի պատասխանատու Արտակ Ադամյանը։

Նա եղել է Գյումրու ավագանու անդամ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման օրոք, համարվում է Բալասանյան ընտանիքի մտերիմներից։

Արտակ Ադամյանի հոր՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին է վստահվել  և վստահվում Գյումրիում ու առհասարակ մարզում ընթացող բազմաթիվ շինարարություններ, նույնիսկ ՊԵԿ-ը Գյումրիում նոր մաքսատան շինաշխատանքերը պատվիրակել էր այս շինարարական ընկերությանը՝ մեկ անձանց գնման ընթացակարգով։

Թե կոնկրետ ինչ գործով են  այս անձինք ձերբակալվել, այս մասին շիրակցի պաշտոնյաները հստակ տեղեկություն չունեն, ենթադրությունների մակարդակով հնչում է, որ նոր բացահայտված գործի շրջանակում  է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031