Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանին գահընկեց անելը ոչ թե որեւէ առանձին վերցրած կուսակցության, այլ համազգային համախմբման խնդիր է»․ Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 23,2023 17:55

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Ֆեսբուքի» ուղիղ եթերով ներկայացրեց կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ուղղված հարցերի պատասխանները։

Քաղաքացի Կարինե Մարտիրոսյանը հարցրել էր․ «Նիկոլը ասուլիսի ժամանակ ասաց, որ (միտքը) իսկ ո՞վ է ասում, որ Արցախը ազատագրելը 1991-94 թվականներին ճիշտ էր, ՄԱԿ-ը եւ ամբողջ աշխարհն Արցախը Ադրբեջանի կազմում են ճանաչել, դրա համար այս խնդրի առաջ ենք կանգնել։ Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ»։

Ի պատասխան Արմեն Աշոտյանն ասել է․ «Նիկոլը պատկանում է այն մարդկանց տեսակին, որոնք ի սկզբանե արցախուրաց էին եւ արցախատյաց, որոնց համար կյանքի իմաստը «փորը կուշտ, տակը չոր» սկզբունքն է։ Արցախյան շարժումն իր սրտով չէր մինչեւ վարչապետ դառնալը եւս, բավարար է ընթերցեք իր հոդվածները։ Վարչապետի պաշտոնում իր հակաարցախյան կեցվածքը եւս մեկ շարժառիթ ունի․ նա փորձում է իր վրայից մաքրել դավաճանի, կապիտուլյանտի, ազգակործան պատուհասի խարանը՝ դիմելով ամենամեծ եւ անբարո ստերին։ Իրականում Արցախյան հարցով ամբողջ գործընթացը մեզ տանում էր հայկական Արցախի շարունակական գոյությանը, այդ թվում միջազգային գնահատականներով եւ մոտեցումներով։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ իմ՝ Արցախի հարցով Նիկոլի ստերը հաստատող հոդվածներում։ Դեռևս կայսր Նապոլեոնն էր ասում, որ մի ձախողակ բավական է պետությունը քանդելու համար։ Հայաստանը Ֆրանսիայի լեգենդար գործչի ասածի ապացույցը դարձավ»։

Օգտատեր Ռոլանդ Թամրազյանը հարցրել է՝ ՀՀԿ-ն ե՞րբ է կոնկրետ գործողությունների դիմելու։ Ըստ Աշոտյանի՝ ՀՀԿ-ն լիարժեք մասնակցել և աջակցել է Նիկոլին հեռացնելու նախորդ բոլոր հիմնական փորձերին։ «Մեր երկիրն այպիսի վիճակում է, որ ոչ մի առանձին ուժ իշխանափոխություն իրականացնել չի կարող, եւ Փաշինյանին գահընկեց անելը ոչ թե որեւէ առանձին վերցրած կուսակցության, այլ համազգային համախմբման խնդիր է։ ՀՀԿ-ն չունի առաջինը լինելու ամբիցիա, բայց այդպիսի որոշման դեպքում, այդպիսի լայն քաղաքական եւ հանրային կոնսենսուսի դեպքում պատրաստ է իր ուսերին նոր ծանրություն վերցնել։ Այս օրինակը ուզում եմ կրկին բերել. անշուշտ, կարեւոր է, թե ով է առաջին ջութակը, բայց ավելի կարեւոր է, որ ամբողջ նվագախումբը ֆալշ չնվագի»,- նշել է Աշոտյանը։

Նարեկ Մեսրոպյանի հարցին՝ «եթե հաջողվի եւ գաք իշխանության, Նիկոլը եւ մեղավորները պատասխան կտա՞ն, կկալանավորվե՞ն», Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Այս թեմայով մի առանձին հոդված եմ դրել, որից քարավան քարոզիչները ընկան նոպայի մեջ։ Եթե կարճ, ապա ՔՊ-ի գործունեությունը պիտի արգելվի՝ որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող, ռացիոնալ մեխանիզմ։ Օրինակ՝ «ճշմարտության հանձնաժողով», նախկին բարձրաստիճան ՔՊ-ականներին պետք է արգելել զբաղեցնել պետական պաշտոն եւ զբաղվել քաղաքականությամբ։ Ինչ վերաբերվում է մեղավորներին պատժելուն, ապա սա միանշանակ է։ Պարզապես մեղավորներին պատժելը պետք է լինի ոչ թե վրեժխնդրություն, այլ թափանցիկ եւ կասկած չառաջացնող արդարությամբ։ Միայն այդպես կարելի է պատռել բաժանարար գծերի, ատելության, պառակտվածության արատավոր շղթան»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Եղբայր, դու սկզբունքային տղա ես, բայց ՀՀԿ-ի սխալները լղոզում ես։ Նախ, սերժն է ՀՀԿ-ի պատգամավորներով նիկոլի վարչապետ ընտրվելը 2018-ին ապահովել։ Երկրորդն էլ, սերժի ախպեր սաշիկի փայ մտնելը սերժի հովանավորությամբ է եղել։ Էլ չեմ խոսում ընտրակաշառքների մասին, որ ժողովրդին ՀՀԿ- ն բաժանում էր։ Շուստրի նիկոլն էլ նման բաները գոռում է և իր մեծ սխալները դրանց տակ թաքցնում։ Մի խոսքով, դու ազնվորեն այդ ամենը խոստովանի և քո վարկանիշը դրանից ավելի կբարձրանա։ Դու ուրիշների պես չես թալանել և ճիշտ խոսող մարդ ես, դրա համար էլ քեզ հարգողները շատ են։ Ուրեմն սերժի և ՀՀԿ-ի թերությունների հարցով էլ մինչև վերջ անկեղծ եղիր։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031