Լրահոս
Օրվա լրահոսը

Դժբախտ պատահար Կապանի լեռնահարստացման կոմբինատում․ ի՞նչ է կատարվում հանքում

Դեկտեմբեր 23,2023 10:57

Aravot.am-ի տեղեկություններով Կապանի լեռնահարստացման կոմբինատում դժբախտ պատահար է գրանցվել։ Նախնական տեղեկություններով գազի արտահոսքից թունավորվել եւ մահացել է 46-ամյա աշխատակիցներից մեկը։ Մեր տեղեկություններով, Կապանի բժշկական կենտրոնում փորձել են փրկել նրա կյանքը․երեք անգամ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել։ Քաղաքացուն փորձել են տեղափոխել Երեւան, սակայն եղանակային պայմաններից ելնելով բժշկական ուղղաթիռը չի կարողացել հասնել Կապան։

Վերջին ամիսներին դժգոհություններ կան Կապանի լեռնահարստացման կոմբինատի նոր տնօրինության աշխատանքից։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վաճառեց  շահագործման իրավունքն ու Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը,  շահագործում է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Սասուն Ավետիսյանն է:

Ըստ Կապանում շրջանառվող լուրերի՝ կոմբինատում աշխատանքը չի կազմակերպվում նորագույն մեթոդներով, աշխատողների մի մասը հարկադիր արձակուրդ են։ Պարզաբանումների համար զանգահարեցինք կոմբինատի հեռախոսահամարով, ինչպես նաեւ պարզաբանում խնդրեցինք կոմբինատի ֆեյսբուքյան էջի պատասխանատուից։ Չնայած գրավոր հարցում ենք ուղարկելու Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրենին՝ պարզաբանումների ստանալու համար, սակայն պատրաստ ենք մինչեւ այդ՝ հրապարակել  Կապանի ԼՀԿ տնօրինության պարզաբանումը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031