Երեւանի ավագանու այսօրվա նիստը քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ինչպես տեղեկացրել էինք, ընդհատել էր, քանի որ երկու խմբակցությունների միջեւ՝ «Մայր Հայաստանի» եւ «Հանրապետության» միջեւ թեժ վիճաբանություն սկսվեց։
Անի Խաչատրյանը Factor.am-ին հայտնել է, որ իր ելույթն ընդհատվեց, եւ երբ ամբիոնից իջել է դեպի իր տեղը, Սոնա Աղեկյանը ջուր է լցրել իր վրա, Խաչատրյանն էլ Աղեկյանի մազերից է քաշել։
Նիստերում դահլիճում որոշ ժամանակ շարունակվեց խմբակցության անդամների միջեւ վիճաբանությունն ու փոխադարձ վիրավորանքները։ «Ֆեյսբուքը բացիր, տես, թե քո մասին ինչեր են գրում», «Մամա Ռոզա», «Մամա Ռոզան դու էս, այ էժանագին․․․», «Փողոցայինը դու ես»․․․
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը տեղից փորձում էր հանդարտեցնել, թե այդքան մարդ նայելու է կատարվածը։ «Դա ձեր օգտին է»,– առարկում էին նրան։
Հետո քաղաքապետարանի միջանցքում խմբակցությունների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։