Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում իրեն կախաղան հանած 33-ամյա կնոջ երկտողը հայտնաբերվել է պայուսակի մեջ

Օգոստոս 16,2023 18:55

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու թիվ 2 գերեզամանատանը կախված վիճակում էին հայտնաբերել 33-ամյա Աննա Մ․-ին, որը երկտող էր թողել ՝ դիմելով  իր մահացած երեխային։ Նրա 7-ամյա տղան՝ Ալեք Մ․-ն, մահացել էր Մուշ թաղամասի իրենց տան պատշգամբից պատահաբար վայր ընկնելու հետևանքով։  Նա տան միակ երեխան էր։

Երեկ՝ ժամը՝ 14.25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել  Գյումրու բնակիչներից մեկը և հայտնել, որ թիվ 2-րդ գերեզմանատանը հայտնաբերել են երիտասարդ աղջկա՝ կախված վիճակում:

Դեպք վայր մեկնած խումբը, որի կազմում եղել են փորձագետներ, քննիչներ,  դատաբժիշկ, Շիրակի փոխոստիկանապետը, Շիրակի դատախազի տեղակալը,  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետի ժ/պ-ն, պարզել են, որ Աննա Մ․-ն ինքնասպանություն է գործել գերեզմանի մոտ կառուցված երկաթյա կոնստրուկցիայով կառուցված ծածկից՝ կտորե գոտիով կախվելու միջոցով։

Երկար ժամանակ չի պահանջվել բացահայտելու կնոջ ինքնությունը․ ձեռքի պայուսակում հայտնաբերվել է նամակ, որտեղ Աննա Մ․-ն գրել է, որ առանց իր որդու չի կարող ապրել և գնում է նրա մոտ:

«Գալիս եմ քո մոտ, որ քեզ գրկեմ ու միշտ միասին լինենք»,-գրել էր մայրը։

Նամակն, ըստ էության, ուղղված է Աննայի մորը, հարազատներին․ նա պարզաբանել է․ թե ինչու է գնում մահվան, ինչու է գերադասում անդրշիրիմյան աշխարհը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031