ԵՄ դիտորդական առաքելությունը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) հերքել է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ նշելով՝ դիտորդները կրակոցի թիրախ չեն եղել։
«Մենք պարեկություն ենք իրականացնում սահմանամերձ շրջաններում և Բրյուսելին զեկուցում ենք ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», – ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտնել էր. «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ»:
Կարդացեք նաև
❌No #EUMA patrol has been the target of shooting.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 15, 2023
ℹ️ We patrol alongside the 🇦🇲-🇦🇿 border areas and report to 🇪🇺Brussels on military developments, including shooting incidents in our area of responsibility. pic.twitter.com/I5Ojkset7w