Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսված են։ Սա անթույլատրելի է. «Թաթոյան» հիմնադրամը նոր զեկույց է ներկայացրել

Օգոստոս 01,2023 12:52

Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսված են։ Թե՛ միջազգային, թե՛ ներքին հարթակներում մոռացված են։ Սա բացարձակ անթույլատրելի է։

Մեր նոր զեկույցը՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների և բնակավայրերի հարևանությամբ անօրինական ներկայության փաստերի վերաբերյալ:

Զեկույցը ներառում է տվյալներ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի վերաբերյալ:

Բացի այն, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, նրանք հանցավոր արարքներով սահմանային  բնակիչներին զրկել են իրենց արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից, որի հետևանքով բնակիչները չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը եւ այլն: Մարդկանց տները գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:

Մարդկանց արժանապատվությունը, իրավունքներն ամբողջությամբ ոտնահարված են: Բնակիչներն անգամ չեն կարողանում այցելել եկեղեցիներ, իրենց ընտանիքի անդամների ու մտերիմների շիրիմներին:

Ադրբեջանական այս հանցավոր արարքների հիմքն այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է: Ընդ որում, այս քաղաքականությունն ու խախտումները նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում:

Մենք երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ փաստաբաններ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին, ովքեր անմիջականորեն մասնակցել են փաստահավաք աշխատանքներին։

«Թաթոյան» հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031