Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի դիակը պատշաճ չեն զննել ու ճանաչման չեն ներկայացրել․ ահազանգ իրավապահներին

Հունիս 28,2023 12:34

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ-ում համեմատությամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ-ում պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձինք քրեական գործի շրջանակներում, լիազորված լինելով ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, մասնավորապես կատարել զննում, դիակը ներկայացնել ճանաչման, ինչպես նաև պատասխանատվություն կրելով քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար, տուժող Վ. Խ-ի դիակը 2020թ. նոյեմբերին հայկական կողմին փոխանցելու և նրա հագուստներում տուժողի նույնականացման համար անհրաժեշտ իրեր առկա լինելու, դիակի վրա դաջվածք լինելու պայմաններում, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք:

Ըստ նույն աղբյուրի, դիակը պատշաճ չեն զննել ու ճանաչման չեն ներկայացրել, ինչի հետևանքով Վ.Խ-ի դիակը տևական ժամանակ գտնվել է դիահերձարանում, այն հարազատներին չի հանձնվել և չի հուղարկավորվել։ Նրա անձը նույնականացվել է միայն այս տարվա մայիսի 12-ին:

Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930