Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի այն, ինչը հայտարարել է պաշտոնապես: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար կան հեռանկարներ: Դրա համար Հայաստանը պետք է ցուցաբերի քաղաքական կամք»,- ասել է Ալիևը՝ Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆովի հետ հանդիպումից հետո:
Նա ընդգծել է, որ դրա համար Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի այն, ինչը պաշտոնապես հայտարարել է, մասնավորապես «այն փաստը, որ Ղարաբաղն Ադրբեջան է»:
Ալիևը նաև հայտարարել է, որ Պակիստանի վարչապետին տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ընթացքի մասին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ