Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չի՞ հասկացել Ալիեւին

Մայիս 31,2023 10:00

«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ ՝ Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաև երևում են Հայաստանի գյուղերը», – մայիսի 28-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ավելացնելով նաեւ, որ սահմանազատումը պետք է կատարվի Ադրբեջանի պայմաններով:

Անձամբ ինձ եւ, կարծում եմ, իրադարձություններին հետեւող ցանկացած մարդու համար պարզ է, թե ինչ է ասում Ալիեւը: Տեքստը միանգամայն պարզ է, մութ տեղեր չկան, երկիմաստ մեկնաբանությունների հնարավորություն՝ նույնպես:

Բոլորը, կարծես թե, հասկացան, թե ինչ է Ալիեւի ասածը, բացի Հայաստանի վարչապետ Փաշինյանից, որն այդ հայտարարությունները մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Առնվազն հասկանալի չեն էս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում եմ, որ այստեղ և’ Ադրբեջանը, և’ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարո՞ւմ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»:

Եթե դատենք Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունից՝ այդ պայմանավորվածությունների էությունը փոխադարձաբար՝ 86.6 եւ 29.8 կիլոմետրի նկատմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանությունը ճանաչելն է: Ստացվում է, որ Հայաստանի վարչապետն այնքան դյուրահավատ է, որ կարծում է, թե Ադրբեջանի նախագահը հավատարիմ է լինելու որեւէ պայմանավորվածության, հերթական զիջումներից հետո նոր պահանջներ առաջ չի քաշելու եւ նոր սպառնալիքներ չի հնչեցնելու:

Եթե, այնուամենայնիվ, կան «չհասկացողներ», ապա ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ

ա/ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակն է հայկական պետականության ոչնչացումը եւ հայկական էթնոսի՝ այդ տարածաշրջանից հեռացումը,

բ/ ոչ մի պայմանագրի, ոչ մի գրավոր կամ բանավոր պայմանավորվածության համար որեւէ երաշխավոր գոյություն չունի: «Միջազգային գործընկերները», որոնց հետ հույսեր է կապում Փաշինյանը, գործնականում չեն կարող ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը՝ ոչ թե այն պատճառով, որ նրանք վատն են կամ մեզ չեն սիրում, այլ՝ որովհետեւ զբաղված են այլ գործերով եւ ունեն այլ շահեր:

Փաշինյանը, հավանաբար, պատրանք ունի, թե որոշակի զիջումից հետո, երբ Ալիեւը կրկին «առաջ գնա», Շարլ Միշելը կամ կամ Լավրովը կամ որեւէ մեկը կասի՝ «դե այդ մեկն արդեն չեղավ, մենք քեզ պատժելու ենք»: Իրականում հակառակն է տեղի ունենում՝ որքան շատ ես այս ձեւով զիջում, այնքան շատ են քեզնից պահանջում:

Ադրբեջանական զինուժը անպատիժ զավթել է Ջերմուկի եւ Սեւանի մոտակայքում գտնվող բարձունքները՝ ՀՀ ինքնիշխան տարածքը: Հիմա էլ Ալիեւը Լաչինից սպառնում է, որ կհարձակվի ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի վրա: Դա ինչ-որ բան ասո՞ւմ է մեր իշխանություններին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hay says:

    Իսկ ես կարծում եմ, ոչ, համոզված եմ, որ նիկոլը ոչ թե չի հասկանում, այլ շատ լավ հասկանում է, ավելին, նրան բերել են հենց Հայկական պետականությունը վերացնելու համար և դրա համար հսկայական գումարներ են տալիս

  2. Սա կհուշի պատասխանը (“Զոհաբերում”-ը բանալի բառն է)`
    ա) «Չնայած թշնամական հարեւանների առկայությանը, Հայաստանը հրաժարվում է զոհաբերել ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները»․ Մայքլ Աբրամովիչ
    բ) «ՀՀ-ում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգությանը, այսօր ժողովրդավարությունը կայացած փաստ է»․ Վահագն Խաչատուրյան
    գ) «Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․» Նիկոլ Փաշինյան
    դ) «Հայաստանում ժողովրդավարության բացակայությունը գործիք է ծառայել, որպեսզի բոլորս ԼՂ հարցի մասին ճշմարտությունը չիմանանք»․ Փաշինյան
    … ամբողջ Մաշտոցյան այբուբենը:
    նիկոլը, ըստ Աբրամովիչի, զոհաբերում է հայ ժողովուրդի ազգային շահը հանուն գլոբալ շահի, որը փաթեթավորված է որպես “ժողովրդավարություն ու մարդու իրավունք”: Աբրամովիչը ողջունում է դա: Իր մարդկային իրավունքն է:

  3. Սա այնքան կարևոր իրատեսական հոդված է, ես հիացա դրանով և չեմ կարող հոգնել այն տարածելուց և սոցցանցերում տարածելուց, շատ գեղեցիկ ներկայացրեց ողբերգական մի երևույթ, մեծ հարգանք հեղինակի նկատմամբ, իսկապես արժեքավոր հոդված, որի հետ չեմ պատկերացնում որևէ մեկին չհամաձայնել: այնտեղ մեկ տառի հետ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/05/31/1344657/

    © 1998 – 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    This is such an important realistic article, I admired it and cannot get tired of sharing and spreading it all over social media, very nicely presented a tragic phenomenon, big respect to the author, a truly valuable article, that I cnanot imagine anyone disagreeing with a single letter place there

    • Aha says:

      It’s good that you like the article and share it. As a side note, let me remind you that Mr. Abrahamyan has been writing daily editorials for the past few decades, he has written many (probably hundreds of) similarly powerful and insightful articles. My humble recommendation to many friends willing to remain informed about Armenia (and who are also busy professionals short on time) is to just read his daily editorial, it only takes about 2-3 min and keeps the reader focused on substance, away from social media noise and garbage. He is one of my favorite Armenian journalists, in the top 3-4!

      My only critique concerns a website/software functionality issue with Aravot.am (especially for the editorial and analysis articles). I think the comments section is very old fashioned, basic, and limited, and that a plug-in app/tool like Disqus would make the management of comments and discussions from readers so much smoother and fluid. It would help to build an audience and spread his ideas widely. I’ve mentioned it previously, on numerous occasions.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031