ՀԱԿ-ի ներկայացուցիչների ցանկացած հոդվածի կամ հարցազրույցի տակ մեկնաբանությունների շարքում պարտադիր պետք է լինեն հետեւյալ նախադասությունները՝ «ed duq eq berel qochin» կամ «nikol@ dzer hogezavakna»: Պարզ է, որ այդ մեկնաբանությունների հեղինակները չեն կարդում բուն հոդվածը կամ հարցազրույցը եւ հազիվ կարողանում են հասցնել ծանոթանալ վերնագրին: Հարց է առաջանում՝ այդ մեկնաբանները «ֆե՞յք» են, «թրոլերի ֆաբրիկայի» աշխատակի՞ց են, թե՞ բարեխիղճ մոլորյալներ: Ճիշտն ասած, ինձ համար այդ հարցը սկզբունքային նշանակություն չունի. բոլոր դեպքերում (անվճար, թե վճարովի հիմունքներով) այդպիսի գրառումները պահանջարկ ունեն, հակառակ դեպքում դրանց հեղինակներն իրենց նեղություն չէին տա դրանք հրապարակելու:
Նրանք, ովքեր կոչ են անում Աշոտ Փաշինյանին իբր «առեւանգած» որդեկորույս մորը քառատելու, այրելու, Լինչի դատաստանի ենթարկելու, «ֆե՞յք» են, «թրո՞լ» են: Ես չգիտեմ: Դա կարեւոր չէ. եթե նրանք նույնիսկ ամենայն անկեղծությամբ հենց ա՛յդ ձեւով են իրենց աջակցությունը հայտնում իշխանությանը, դա արդեն իսկ խոսում է այդ իշխանության որակների մասին: Իսկ նրանք, ովքեր վիրավորանքներ են գրում Աշոտի հասցեին, անկե՞ղծ են. թե՞ ստիպված են նման բաներ գրել: Դարձյալ երկրորդական հարց է՝ այդ վիրավորանքներն են, որ այսպես թե այնպես որոշ շրջանակներում բարձրացնում են իրենց կարգավիճակը:
Սիմետրիա, բնականաբար, չկա, որովհետեւ այդ հերթական սկանդալի նախաձեռնողը իշխանությունն է, եւ նման մթնոլորտ ստեղծողն էլ է ինքը, եւ դա արվում է միտումնավոր (չէի ասի՝ մտածված, որովհետեւ ատելության այս մթնոլորտում բացասական զարգացումներ են հնարավոր նաեւ իշխանության համար): Փաշինյանը հրահանգ է տվել կալանավորել պատերազմում զավակ կորցրած կնոջը՝ հենց այդ սրացումներն առաջացնելու նպատակով, որի ընթացքում իր կողմնակիցները եւս մի առիթ կունենան խոսելու «նախկինների», «5-րդ շարասյան» եւ իրենց սիրած այլ թեմաներով: Ներկայիս իշխանության modus vivendi-ն է սկանդալը, ագրեսիան, մարդկանց իրար հակադրելը, անիծելը, նվաստացնելը:
Ինչ պիտի անեն մնացածները՝ տասնյակ, հուսով եմ նույնիսկ՝ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք ոչ մեկի հանդեպ ատելություն եւ թշնամանք չեն զգում: Ինձ թվում է՝ երկու բան: Նախ՝ կատարյալ «իգնոր» բոլոր կողմերի «ֆեյքերի», «թրոլերի» եւ «համոզված զոմբիների» հանդեպ՝ չքննարկել, չկիսել նրանց «ատելության խոսքը»: Երկրորդ՝ իրար հետ շփվել սիրով եւ հանդուրժողականությամբ: Գիտեմ, որ իմ առաջարկը միամիտ է թվում՝ բայց ագրեսիան, ի վերջո, ամենամեծ վնասն է պատճառում նրան, ով այն դրսեւորում է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Սոցցանցերում նիկոլին կրծքով պաշտպանողների 99,5%-ը ֆեյքեր են, հատ- հատ ուսումնասիրում եմ։ Դրանց կոնկրետ հոդվածի լինքն ուղարկում են ու ֆաս են տալիս։ Ամբողջ տարածքը սրանք են ապականում, անեծքներ ու հայհոյանք, ատելություն են տարածում։ Ես անկեղծորեն համոզված եմ, որ մարմնավաճառներն ավելի բարոյական են, քան էս հոգեվաճառ կենդանիները։ Ապագայում պետք է օրենք ընդունել ու սրանց դատել` ատելություն գեներացնելու համար, ես կարծում եմ, որ սրանք ֆինանսավորվում են դրսից` ազգը պառակտելու և երկիրը թուրքին հանձնելու համար։
Մեզ պետք է օրենքի գերակայություն և արդարություն, թե չէ մնացածը դա պաթոս է։
Զոհվածի ծնողը,իհարկե,իրավունք չունի օրենքը խախտելու,ինչպես նաև ազգային ժողովի նախագահը։
Եթե Ալեն Սիմոնյանը,իր թքելու համար, հիմա նստած լիներ մեկուսարանում,ես,կարող է, թեև դաժան,բայց օրենքի գերակայության տեսակետից, արդար համարեի այդ կնոջ ժամանակավոր մեկուսացումը։
Այո, ժամանակ առ ժամանակ բոլոր պետությունները դաժան են լինում իրենց քաղաքացիների նկատմամբ,բայց Հայաստանում ,օրենքի ուժի դաժանությունը կիրառվում է ընտրովի,ինչը միանգամայն անընդունելի է և պետականություն ստեղծելու տեսակետից՝ ավերիչ։
Արցախի շրջանը պետք է ճանաչեն Արցախը շրջապատող բոլոր շրջանները’ լինեն այդ շրջանները բնիկ հայկական թե թալիշական կամ լեզգինական, պետք է ճանաչվեն շրջակա բոլոր բնիկ ժողովուրդների շրջանների կողմից: Հայկական շրջանները պետք է սուբյեկտ դառնան, որ սուբյեկտայնություն ունեցող հայկական պետություն ձեւավորեն, հայ ժողովրդով շրջանները շատ ավելի անկախ են, քան տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների շրջանները: Շրջանները կազմում են պետության ֆունդամենտը, ինչքան բարձր է շրջանների սուբյեկտայնությունը, այնքան ամուր է պետության ֆունդամենտը: Շրջանի ֆունդամենտը’ դա ինքնակառավարվող համայնքներն են եւ ինչքան բարձր է համայնքների սուբյեկտայնությունը, նույնքան էլ ամուր է շրջանի ֆունդամենտը: Ինքնակառավարվող համայնքի ֆունդամենտը’ դա ընտանիքն է եւ ինչքան բարձր է ընտանիքի սուբյեկտայնությունը, այնքան ամուր է համայնքի ֆունդամենտը, ընտանիքն էլ ժողովրդի տեսակի ծննդատունն է, բոլոր վերընտանիքային կառույցները’ համայնքը, շրջանը, պետությունը, վերպետական կառույցները ծառայում են ընտանիքին, սա ոչ միայն բնիկ ժողովուրդներին է վերաբերում, նմանապես բնիկ ժողովուրդները պետք է պաշտպանեն նաեւ բնիկ կենդանական եւ բուսական աշխարհը: Աշխարհում այսօր գնում է հակառակ գործընթացը’ վարկաբեկվում եւ դեգրադացվում են բոլոր կենտրոնացված կառույցները’ պետությունների միությունները, պետությունները, ընտանիքը, պատճառը մեկն է’ այլասերումը, երբ քոչվորը բնիկին դարձնում է քոչվոր, իսկ ինքն էլ չի քոչում եւ դառնում է նստակյաց բնիկի հողի վրա եւ սրա մեղավորը բնիկ ժողովուրդների թուլությունն է, որի պատճառն էլ իրենց անկախությունն է իրարից: Տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդները պետք է իրարից գոյաբանական խիստ կախվածություն ունենան, որ բոլորս նստակյաց քոչվորներից անկախ լինենք: Իսկ բնական’ ոչ նստակյաց, քոչվորի հետ կարելի է շատ լավ փոխշահավետ համագործակցել սիմբիոզի սկզբունքով: Փրկենք մեզ եւ փրկենք մեր մարդկությունը: