Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. Դասղեկը երեխային հոգեկան հիվանդ է անվանել, հղի մորը քաշքշել են

Ապրիլ 26,2023 13:33

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 20-ին բաժին է հրավիրվել Գեղադիր գյուղի բնակչուհի Լ. Հ-ն, որը հաղորդում էր տվել, թե ապրիլի 19-ին որդուն՝ Ս. Վ.-ին, համադասարանցիների ներկայությամբ, դասղեկ Մ. Պ-ն «հոգեկան հիվանդ» էր անվանել, ու ինքն էլ պարզաբանում ստանալու նպատակով ապրիլի 20-ին այցելել էր դպրոց, եւ դասղեկի հետ բարկացած խոսել:

Տիկնոջ պատմելով, այդ ընթացքում դասարան է մտել նույն դպրոցի ուսուցիչ Ա. Խ.-ն ու հարվածելով, քաշքշելով եւ վիրավորելով նրան դուրս հանել դպրոցից՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ հաշվի չառնելով իր հղի լինելը։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930