Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդաշնակ եռյակն ընդդեմ Արցախի Հանրապետության․ Ստեփան Հասան-Ջալալյան

Ապրիլ 23,2023 22:39

«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծվել է ռազմաքաղաքական ճանապարհով». Իլհամ Ալիև, 3.12.2020թ.

«Արցախի հարցը արդեն լուծվել է». Լևոն Տեր-Պետրոսյան, 26.09.2022թ.

«Այս խաղը պրծած խաղ է». Նիկոլ Փաշինյան, 18.04.2023թ.

Հայկական պետականության կորստի սողացող ընթացքը դադարեցնելու միակ ճանապարհը Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք հանդիսացող Նիկոլ Փաշինյանին անհետաձգելիորեն իշխանությունից հեռացնելն է, որը, հայ ժողովրդի ու հայկական զույգ պետությունների վաղվա օրվա նկատմամբ մտահոգություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտադրմամբ, պետք է իրականացնի Հայաստանի խորհրդարանական կամ ոչ խորհրդարանական քաղաքական ընդդիմությունը խնամքով մշակված, իրատեսական ծրագրի համաձայն, իսկ եթե ոչ, ապա խնդիրը պետք է լուծի համայն հայությունը՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, համազգային ուժերի գերլարմամբ կրկին խնամքով մշակված, իրատեսական ծրագրի համաձայն:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ 

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Եթե քաղաքագետն էսպես մտածում, ապա էս ազգն ապագա չունի

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930