Այսօր Aravot.am-ը ՔՊ պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանին հարցրեց՝ երեկ Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ ամբիոնի մոտ իրականացրած քաղաքական ակցիան եւ բռնի ուժով ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ ամբիոնի մոտից հեռացնելը հիշեցրեց, որ տարիներ առաջ դուք էլ էիք Արարատ Միրզոյանի հետ նման ակցիա անում, ծխուկ էիք պայթեցնում ԱԺ-ում, հիմա ինչո՞ւ չեք հանդուրժում ակցիաները: Նա պատասխանեց. «Համեմատելի չի: Ես այն, ինչ արեցի, հեռացա, չէ՞, այնտեղ չեմ մնացել, չեմ զավթել այն, եւ մյուսները հնարավորություն են ունեցել խոսելու»: Ճշտեցինք՝ այսինքն տարբերությունն այն էր, որ Թագուհի Թովմասյանը թույլ չի տվել ամբիոնից խոսելու, դուք թո՞ւյլ եք տվել, նա պատասխանեց. «Խնդիրը դա էր, որ ոչ ոք չէր կարողանում»:
Հարցին՝ եթե հիմա ընդդիմությունը ծխուկներ պայթեցնի ԱԺ-ում, ձեզ համար նորմա՞լ կդիտվի այդ ակցիան, ընդհանրապես ընդդիմության նկատմամբ բռնության միջադեպերին ո՞նց եք վերաբերվում, նա պատասխանեց. «Չեմ ուզում հարցազրույց տալ, պարտավո՞ր եմ պատասխանել, չեմ ուզում պատասխանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ